Վիրահատությունից հետո աղջիկը ձայնը կորցրել է և սկսել է խոսել ռուսական առոգանությամբ

Ամերիկացի նախկին երգչուհին վիրահատվել է պարանոցի հատվածում և կորցրել հարազատ ձայնը՝ հանկարծակի խոսելով ռուսերենի ուժեղ առոգանությամբ, որը հետագայում փոխվել է ուկրաիներենի և ավստրալականի։ Այդ մասին գրում է The Independent-ը։
39-ամյա Էբբի Ֆենդերի մոտ ախտորոշվել է օտար ակցենտով համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է միայն մոտ 100 մարդու վրա ամբողջ աշխարհում՝ պարանոցի ճողվածքի վերականգնելու վիրահատությունից հետո: Աղջկա խոսքով՝ վիրահատության հաջորդ օրը արթնանալով հիվանդանոցում՝ հասկացել է, որ իր ձայնը «արգելափակվել է», իսկ «տեխասյան» առոգանությունը անհետացել է։
Ֆենդերը պատմել է, որ սկսել է անզուսպ խոսել շատ բարձր ձայնով և ուժեղ ռուսերեն առոգանությամբ. իրեն նույնիսկ «Ռուս Մինի Մաուս» են անվանել։ Վերջերս նրա առոգանությունը փոխվել է ուկրաիներենի և ավստրալիականի: Աղջիկը խոստովանել է, որ ուկրաինացիները հաճախ իրեն շփոթում են գհայրենակցի հետ և հարցնում, թե որ քաղաքից է։
Աղջիկը կրկին դիմել է բժիշկների, սակայն ոչ ոք չի կարողացել պարզել տարօրինակ փոփոխությունների պատճառը։ Այնուամենայնիվ, Ֆենդերը չի հուսահատվել և սկսել է աշխատել լոգոպեդի հետ. մասնագետի օգնությամբ նա կարողացել է իջեցնել ձայնի բարձրությունը և հանգստացնել պարանոցի մկանները, որպեսզի նորից խոսի բնական ձայնով: