Կարճատև անձրև, որոշ օրերի տեղումներ չեն լինի. ինչ եղանակ կլինի

Կարճատև անձրև, որոշ օրերի տեղումներ չեն լինի. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.04-24.04.2024թ.)


Երևան քաղաքում՝
Ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     26.8°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          0.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     12.7°C