Բրազիլիայում կրկին արգելել են iPhone-ի վաճառքը

Բրազիլիայում կրկին արգելել են iPhone-ի վաճառքը

Բրազիլիայում Apple-ը կրկին տուգանվել է՝ առանց լիցքավորման ադապտեր սմարթֆոններ վաճառելու համար. հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնի է դարձել գործակալության լրագրողներին, հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Սան Պաուլոյի նահանգային դատարանը վճիռ է կայացրել Apple-ի դեմ` վարկառուների, սպառողների եւ հարկատուների ասոցիացիայի կողմից ներկայացված հայցի վերաբերյալ։ Դատարանը արգելել է առանց լիցքավորիչի սմարթֆոնների վաճառքը եւ է 100 մլն ռեալի չափով տուգանք նշանակել։

Փաստաթղթում ասվում է, որ Apple-ը չարաշահել է օրենքը՝ առանց լիցքավորիչի iPhone սմարթֆոններ վաճառելով։ Apple-ը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը: Դատելով Apple-ի բրազիլական կայքից՝ iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները երկրում հասանելի են նախնական պատվերով, վաճառքը պետք է սկսվեր հոկտեմբերի 14-ին։

Նախկինում ընկերությունը պնդում էր, որ հրաժարվել է iPhone-ի հետ փաթեթավորված անվճար լիցքավորման աքսեսուարից՝ հօգուտ շրջակա միջավայրի։

Սեպտեմբերի սկզբին Բրազիլիայի իշխանությունները Apple-ին տուգանել են եւ արգելել բրենդային սմարթֆոնների վաճառքը՝ առանց լրակազմի պարագաների լիցքավորման։ Կարգավորողի ներկայացուցիչները չեղարկել են առանց լիցքավորիչի բոլոր iPhone-ների վաճառքի գրանցումը։