Սումիի շրջանում հայտարարել են տեղական քիմիական գործարանում ամոնիակի արտահոսքի մասին

Սումիի «Սումիխիմպրոմ» քիմիական գործարանում գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել, հայտարարել է Ուկրաինայի Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն զգուշացրել էր տարածքում թունավոր քիմիական նյութերով սադրանքների սպառնալիքի մասին։
Ժիվիցկու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4.30-ին (Մոսկվայի ժամանակով 5.30-ին):
«Ներկայում տուժած գոտին կազմում է մոտ 2,5 կիլոմետր։ Մոտ բնակավայրերից Նովոսելիցա գյուղն է, որը վտանգի տակ է»,- գրել է Ժիվիցկին։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են վթարային բրիգադներ։ Ըստ նրա՝ Սումի քաղաքին վտանգ չի սպառնում։