Փաշի նյանը երեկ իր դեմ տվեց ամենածանր ցուցմունքը

Փաշի նյանը երեկ իր դեմ տվեց ամենածանր ցուցմունքը

Երբ անպատժելիության չափն անչափ է, մեկ մարդու գլխավորած իշխանությունն էլ դառնալու էր չարիք, որ ամեն մեկի տուն մտավ, ու դագաղներով իշխանության եկածները, դագաղների և մարդկային կորուստների հաշվին իշխանություն պահեցին ու պահում են։ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ իր ամենածանր ձախողումն է եղել, որ դեռեւս 2018 -ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին. շատ լուրջ հանգրվան է։  

Հետագա քայլերը իրավիճակը սրեցին, և դրանց հետեւանքն է այն ամենը, ինչ այսօր ունենք։

Խեղված ճակատագրեր, անթիվ զոհեր, տարածքային անսահման կորուստներ, գերիներ, բանակում ամեն օր նոր աղետներ, մոխրացած զինվորներ, ու կրկին ու կրկին անպատժելիություն։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չհայտարարեց, որ «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ», բայց փոխարենը ասաց. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ 

Սա էլ կանխամտածված քայլ էր։ Քանի որ պատերազմը, որպես այդպիսին, վերելակում ու կուլիսներում երկու կողմերի պայմանավորվածության արդյունք էր։ Իսկ պայմանավորվածության ընթացքում, թե ինչ ահռելի վնասներ կրեցին Արցախն ու Հայաստանը՝ բոլորիս աչքի առաջ է, մինչդեռ կրկին անպատժելիության արդյունքում իշխանության գլխին Փաշինյանն է, որ ամեն անգամ «Մարտի 1»-ի թեմայով մեղադրում է նախկիններին, բայց ամեն օր հայ ժողովրդի գլխին ոչ միայն «Մարտի 1» է բերում, այլ վրեժ լուծում։ 

Այնուամենայնիվ, արձանագրենք մի բան, որ Փաշինյանը երեկ կրկին իր դեմ տվեց ամենածանր ցուցմունքը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելու, լրագրողներին հատուկ թիրախավորելու համար: Վնասների և հետագա քայլերի պատասխանատուն մեկ մարդ է, որ երկիրը դարձրել է «մենթապետություն», իսկ իր լակոտակրատիայի անդամները ծափ ու ծիծաղ են փոխանցում նրան։ Դա էլ վախի և վախից դուրս գալու հնար է, որ լացելու փոխարեն, սթափվելու փոխարեն հակառակ գործողությունների են գնում, որ ցույց տան, թե իրենք ինչ ամուր են նստած իշխանական աթոռներին։ Մնում է Սրբազան շարժումը հասնի իր վերջնական նպատակին ու դրական արդյունք գրանցի։ 

Այլընտրանք չկա փաշինյանական ռեժիմին, որը բռնության միջոցով թե՛ ոստիկաններին է հրաման տալիս ու պահանջում գործել ժողովրդի դեմ,  թե՛ իր թիմին է պահում կոմպրոմատների հաշվին, պետք է վերջ տրվի։ Իսկ վերջը պետք է լինի ամենօրյա պայքարը։ 

Արձանագրենք, որ երեկվա դեպքերից հետո, մարմնական վիրավորումներ ստացած քաղաքացիներին, երբ տեղափոխում էին հիվանդանոցներ, քաղաքացիները ոչ միայն մնացին Բաղրամյանում, այլ նռնակների գործադրումից հետո մարդկանց թիվն ավելի շատացավ: Դա մի բան է նշանակում, որ մարդիկ պատրաստ են մինչեւ վերջ գնալու եւ մեր հայրենիքը ազատագրելու ազգադավ այս ոհմակի իշխանությունից։

Արթուր Հայրապետյան