Հողից կարելի է միլիարդներ ստանալ․ Սուքիասյան

Մեր տնտեսության կառուցվածքից միշտ էլ հասկացել ենք, որ գյուղատնտեսությունը կարող է բավականին մեծ կտոր զբաղեցնել։ Այդ մասին  այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ hողից կարելի է միլիարդ ստանալ, պարզապես պետք է գյուղացուն կրթել։

«Կազմակերպչական  բարձր մակարդակ պետք է կարողանանք ապահովել՝ գյուղացի-պետություն-վերամշակող միասնության մեջ։ ՀՀ-ում հազարավոր հեկտարներ կան, որ չեն մշակվում, իսկ գյուղացին պարտք ու վարկից է խոսում։ Մենք չենք կարողանում գյուղացուն բացատրել, որ այդ հողը միլիարդներ արժի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։