Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ նոր տվյալներ են հրապարակվել

Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ նոր տվյալներ են հրապարակվել

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու։ Մեկ շաբաթում մահվան դեպք չի արձանագրվել:

Կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 513 դեպք է արձանագրվել, որոնցից 434 599-ը՝ առողջացած:

Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 333 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: