ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը ԼՂ այսօր ավելի պահանջված է. ԱԳՆ
ԼՂ ժողովրդի բռնի տեղահանությունից հետո, իսկապես, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը ԼՂ-ում էլ ավելի է սրվել։ Այդ մասին այսօր Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում էլ մենք դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ առաքելություն ուղարկի ԼՂ շրջաններ, և Ադրբեջանի կողմից հարուցված բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը մինչ այժմ չի կայացել, բայց այժմ այս առաքելությունն էլ ավելի պահանջված է։
«Ես ուզում եմ առանձին պետություններին անդրադառնալ ու ասել։ Օրինակ, Հունգարիայի ԱԳ նախարարը աջակցություն հայտնեց և պատրաստակամություն ներդրում ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն ու մատչելիությունը դեպի այդպիսի վայրեր»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Բացի այդ, ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով Հունգարիային, նկատեց, որ այդ պետության ջանքերով հինգ հայ ռազմագերի վերադարձավ հայրենիք։ Այժմ էլ 100 հազար փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում է այդ պետությունը աջակցություն տրամադրելու։
Մանրամասները՝ տեսանյութում