Ո՞ւմ է հակացուցված բալը․ մանրամասներ

Ո՞ւմ է հակացուցված բալը․ մանրամասներ

Բալը համարվում է ամենադիետիկ մթերքներից մեկը, որը պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու, հանքային աղեր, վիտամիններ А, В1, В2, С, Р, РР, ֆոլաթթու, կարոտին, թանին և պեկտին, պղինձ, եթերայուղեր և այլն:

Բալի հյութն ունի հակաբորբոքային, հականեխիչ, բարձր ջերմության ժամանակ ծարավը հագեցնող հատկություններ: Սակայն այս առողջարար միրգը հակացուցված է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում:

Բալի թուրմը բարերար ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Ողնաշարի խնդիրների դեմքում ժողովրդկան բժշկությունը խորհուրդ է տալիս օրական ուտել 1 կգ թարմ բալ 7-8 բաժակ կաթի հետ միասին:

Խորհուրդ է տրվում նաև միգրենների և գլխացավերի ժամանակ ճակատին դնել բալի ճզմած պտուղներ: Ցավը կանցնի մի քանի րոպեից:

Քթից արյունահոսության դեպքում բալի տերևները կարելի է տամպոնի պես փաթաթել ու մտցնել քթանցքի մեջ:

Զարկերակային բարձր ճնշման դեպքում կարելի է 2 թեյի գդալ բալի պտղակոթի վրա ավելացնել 1 բաժակ ջուր, հասցնել եռման աստիճանի, հովացնել, խմել օրական 3-4 անգամ 1-ական ճաշի գդալ:

Երկարատև դաշտանացիկլի դեպքում 1 ճաշի գդալ պտղակոթին ավելացնել 1 բաժակ եռացող ջուր, եռացնել 5 րոպե, հովացնել 1 ժամ, խմել օրական 3-4 անգամ՝ 1/2-1/3 բաժակ: