Սեքսապաթոլոգը ցրել է ձեռնաշարժության մասին տարածված առասպելները

Այն պնդումը, որ ձեռնաշարժությունը բացասաբար է ազդում լիբիդոյի վրա և նվազեցնում է զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու ցանկությունը, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է հոգեբան-սեքսապաթոլոգ Ռոսիանա Լուչկինան։
Լուչկինայի խոսքով՝ եթե մարդը հոգեբանական խնդիրներ չունի, ձեռնաշարժությունը չի փոխարինի զուգընկերոջ հետ սեքսին։ Դա միայն կօգնի թուլացնել սեռական լարվածությունը և խուսափել դավաճանությունից։ Սա հատկապես օգտակար է, եթե զուգընկերներից մեկը հաճախ է գործուղման գնում կամ նրա հետ հարաբերությունները կառուցվում են հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, ինքնաբավարարվածությունը չի նվազեցնում լիբիդոյի մակարդակը և «չի սպանում» սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը։