Մխիթարյանը կփոխի ակումբային գրանցումը

Մխիթարյանը կփոխի ակումբային գրանցումը

Հենրիխ Մխիթարյանը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն` ազատ գործակալի կարգավիճակով: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ։

Ըստ Corriere dello Sport-ի և ինսայդեր Նիկոլո Սկիրայի, Մխիթարյանը մոտակա շաբաթների ընթացքում հնարավոր է դառնա «Ինտերի» ֆուտբոլիստ, քանի որ հռոմեական ակումբի հետ բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ առաջ չեն ընթանում:

Աղբյուրը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստվում է 3,5 միլիոն եվրո աշխատավարձով երկամյա պայմանագիր կնքել «ներաձուրիների» հետ: Բացի այդ, սպասվում է, որ ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար:

«Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոն վերջերս հերքել էր խաղացողի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին լուրերը:

Նյութի աղբյուր՝ armsport.am