Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ հայերի կամքը, բայց այն անկոտրում է․ Փաշինյան
Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ գազատար խողովակը, որը բացել էր մեկ օր առաջ։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո յոթերորդ անգամ է Ադրբեջանը գազատար խողովակը փակում։
«Ընթացքում էլ տեղի են ունենում այլազան երևույթներ։ Նման վայրիվերումներն օրվա մեջ մի քանի անգամ են լինում, ու սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ՝ պետականորեն գործողություն իրականացնողները»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԼՂ-ում իրական բնապահպանական խնդիրներ են առաջացել Լաչինի միջանցքի փակման պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն իրենց բնակարանները տաքացնելու համար ստիպված են ծառահատումներ անել»,- նշեց նա։
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ այսկերպ Արդբեջանը փորձում է կոտրել ԼՂ հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու կամքը, ինչն անկոտրում է։
Մանրամասները՝ տեսանյութում։