ԱՄՆ-ը դուրս է բերել իր նավերը Սև ծովից

ԱՄՆ-ը դուրս է բերել իր նավերը Սև ծովից

ԱՄՆ-ը դուրս է բերել իր ռազմանավերը Սև ծովից. հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

Նրա խոսքով՝ ամերիկյան հրամանատարությունը նման գործողությունները համարել է խելամիտ, երբ տեսել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան դառնում է անխուսափելի։

«ԱՄՆ-ը հետաքրքրված չէ ուժերի տեղակայման մասին այս կամ այն որոշմամբ կոնֆլիկտ հրահրելով», - պարզաբանել է Կիրբին։ 


Նա հավելել է, որ դեռևս ոչինչ ասել չի կարող Սև ծով ամերիկյան նավերի վերադարձի ժամկետների մասին։