Արցախում կովիդի 185 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում․
2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։
2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576 դրական դեպք։