Ո՞վ լեգիտիմացրեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, դո՛ւք․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը

Խորհրդարանը քննարկում է ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը։ 

Իշխանությունը Խանդանյանի մասնագիտական որակներից է խոսում, ընդդիմությունը՝ ձախողված արտաքին հարաբերություններից ու քաղաքական բարոյականությունից։ Վերջինից խոսում է նաև ՔՊ-ական Լուսինե Բադալյանը։

«Դուք, օրն ի բուն խոսում էիք «Զանգեզուրի միջանցք» եզրույթից, թեկուզ վարչապետը հայտարարում էր, որ չկա նման բան։ Ալիևն էլ հայտարարեց, որ եռակողմ հայտարարությամբ նման հարց չի քննարկվել ու ինքն է ներմուծել օրակարգ այդ միջանցքի հարցը։ Բայց դուք այնքան էիք խոսել այդ միջանցքից, որ անգամ միջազգային հանրության համար դա դարձավ ճշմարտություն»,- ասաց Բադալյանը։ 

Ըստ նրա՝ հիմա էլ ընդդիմությունը խոսում է Ադրբեջանի պատմական տարածքները վերադարձնելու հոխորտանքների մասին։

«Ադրբեջանի այդ ասածները կրկնելու փոխարեն ավելի լավ է ԱԺ ամբիոնից հայտարարեք, որ եթե պատմական տարածքները վերադարձնելու մասին է խոսքը, ապա Հին Հռոմն ու Հունաստանն էլ կարող են իրենց պատմական տարածքները վերադարձնել, իսկ այդ ժամանակ քարտեզից կջնջվեին թե՛ Ադրբեջանը, թե՛՝ Թուրքիան»,- ասաց Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։