Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

Սանկտ Պետերբուրգում անձրևի, քամու և ամպրոպի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ, հաղորդում է քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Ռոսհիդրոմետկենտրոնի տվյալներով՝ հուլիսի 7-ին ժամը 12.00-21.00-ն Սանկտ Պետերբուրգում ուժեղ քամու պատճառով հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ: Հուլիսի 7-ին՝ ժամը 19.00-23.00-ն, սպասվում է տեղ-տեղ անձրևներ։

Իշխանությունները վարորդներին խնդրում են լինել հատկապես զգույշ և, հնարավորության դեպքում, զերծ մնալ անձնական մեքենաներով երթևեկելուց՝ վթարների բարձր ռիսկի պատճառով։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world