ԵՄ դիտորդների աշխատանքով Ադրբեջանի ԶՈՒ–ն իրեն առավել զսպված է զգում. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկում է։ Նրա հետ Վայոց ձոր են մեկնել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Արմենպրես»-ը հանդիպումից տեսանյութ է հրապարակել։
«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը ՀՀ-ում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է Ասրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։