Ի՞նչ է կատարվում Բաքվում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Բաքվում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց (տեսանյութ)

Բաքվի ծովափնյա ազգային պարկում տեղի է ունենում երթ՝ ի պաշտպանություն գործող նախագահ Իլհամ Ալիևի։ Միջոցառմանը մասնակցում են հազարավոր մարդիկ։

Երթը սկսվել է Հեյդար Ալիևի պողոտայից և շարունակվել Բաքվի բուլվարով։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նաև այլ քաղաքներում։ 

Նշենք, որ ըստ նախնական տվյալների Իլհամ Ալիևը ստացել է ձայների 93,8%-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։

Դրանց մասնակցելու համար գրանցվել է յոթ թեկնածու, այդ թվում՝ երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիեւը։ Ամբողջ երկրում գործել է ավելի քան 6,3 հազար ընտրատեղամասեր։ Ընտրողների թիվը կազմում է մոտ 6,5 միլիոն մարդ։

Արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների համար բացվել է 49 ընտրատեղամաս՝ 37 երկրներում։ Ընտրություններին դիտարկելու համար հավատարմագրվել էին 49 միջազգային կազմակերպություններ և աշխարհի 70 երկրներ ներկայացնող 800 մարդ։

Տեսանյութը՝ այստեղ