Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին շքանշան շնորհելու համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի պետականության և երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը հրապարակվել է պաշտոնական կայքում։
«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բարձր պարգևի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի համար: Ինձ համար մեծ պատիվ է արժանացել մեր ազգային առաջնորդի կողմից նման շնորհի»,- գրել է Կադիրովը Telegram-ում։
Ավելին՝ այստեղ