Սանկտ Պետերբուրգի Imperial Orchestra-ն Երևանում հանդես կգա  համաշխարհային շոուներով 

Սանկտ Պետերբուրգի Imperial Orchestra-ն Երևանում հանդես կգա  համաշխարհային շոուներով 

Հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային շոուներ՝ Cinema Medley «Interstellar»-ը եւ Cinema Medley «Oppenheimer»-ը:

Համերգը տեղի կունենա մայիսի 18-ին եւ 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Cinema Medley համաշխարհայն սաունդթրեքերի շոուն կինոյի անհավանական խորասուզում է՝ կենդանի հնչողութայմբ՝ Imperial Orchestra-ի ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ:

«Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ»․․․ Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley մի քանի ծրագրերում:

Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Cinema Medley-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ 80 արտիստներ, թվային երգեհոն եւ աստղային մենակատարներ կատարում են Medley ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները:

Սա աանմոռանալի առիթ է լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ: 3 ժամ տեւողությամբ շոուի ընթացքում ոչ միայն կլսեք հայտնի ֆիլմերի երաժշտությունը, այլեւ կսուզվեք սիրված ֆիլմերի անսահման մի աշխարհ։