Արցախ հանձնող ստորներ, ես ձեր հերն անիծե՜մ. զոհվածի ծնող
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր ՀՀ վարչական դատարանում էին՝ ի աջակցություն պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։
Դատարանն այսօր քննեց անցած տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկելու եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով դատարան մտած ոստիկանության հայցն ընդդեմ Գալեյանի։
Նիստի ավարտին զոհված զինծառայողների ծնողները հարցազրույցներ տվեցին լրագրողներին՝ հայտնելով իրենց վրդովմունքը եւ՛ իշխանության, եւ՛ ուժային կառույցների գործունեության վերաբերյալ։
«Արցախ հանձնող ստորներ, ես ձեր հերը անիծելու եմ։ Քյարամից սկսած (նկատի ունի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին- խմբ.) մինչեւ վերջին տուզիկը պատասխան են տալու... մարդ չեն, հայրենիք չունեն։ Երեխաներին տարել հանձնել եք թուրքին, Արցախը հանձնել եք, Հայաստանի հալալ կեսը հանձնել եք, հիմա էլ ծնողներին եք ուզում դատեք»,-ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։