Որոշ ուսանողների համար զորակոչի տարիքը 27-ից կբարձրացվի․ նախարար

Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծով առաջարկվում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություն ստացողներին։
«Ընդ որում, տարկետման իրավունք կտրվի թե՛ բակալավրում, թե՛ մագիստրատուրայում և թե՛ ասպիրանտուրայում»,- ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ նախագծի նպատակն այն է, որ բուհերի դռները բացվեն դիմորդների առջև պետության համար կարևորագույն ուղղություններում որակյալ կադրեր ունենալու համար։

«Բացի այդ, առաջարկվում է ասպիրանտների համար զորակոչի տարիքը 27-ից բարձրացնել և սահմանել 28 տարեկանը»,- նշեց նախարարը։