«Էվերտոնի» ֆուտբոլիստները «բզկտել» են Քրիշտիանու Ռոնալդուի ոտքը

«Էվերտոնի» ֆուտբոլիստները «բզկտել» են Քրիշտիանու Ռոնալդուի ոտքը

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի «Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո հյուրերի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պարզապես արյունոտված ոտքով է լքել խաղադաշտը:

Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, պորտուգալացի ֆուտբոլիստը խաղի ընթացքում մի քանի անգամ կոշտ մենամարտի մեջ է մտել մրցակիցների հետ, որի պատճառով նրա ձախ ոտքի վրա մի քանի պատռվածքներ են առաջացել: Քրիշտիանու Ռոնալդուն կաղալով է լքել խաղադաշտը:

Հանդիպումն ավարտվել է «Էվերտոնի» նվազագույն հաղթանակով, որը պայքարում է Պրեմիեր լիգայում մնալու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ պարտությունն է կրել վերջին 4 խաղերում և այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը: