«Թանկագին բարեկամները» շարունակում են գործակցել. Չինաստանում կայացել է Լավրով-Վան Ի հանդիպումը (տեսանյութ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում է,  որտեղ մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովին։ Երեկ՝ մարտի 30-ին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարը մի շարք հանդիպումներ է անցկացրել օտարերկրյա գործընկերների հետ։

Սերգեյ Լավրովը Չինաստանի Թունսի քաղաքում հանդիպել է գործընկերոջ՝ Վան Իի հետ։ Հանդիպմանը նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի հարաբերությունները Չինաստանի հետ զարգանան կայուն և հետևողականորեն։

Անդրադարձ է եղել, նաև Ուկրաինական ճգնաժամին: Սակայն Չինաստանի իշխանությունների արձագանքը ուկրաինական պատերազմին եղել է զուսպ։ Արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարգավորման միակ ճիշտ ճանապարհն են։