Թրամփն իր երդմնակալությունից հետո առաջին հանրահավաքն ավարտել է իր պարով (տեսանյութ)

 Թրամփն իր երդմնակալությունից հետո առաջին հանրահավաքն ավարտել է իր պարով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո Միչիգանում առաջին հանրահավաքն ավարտել է իր՝ «YMCA» երգի ներքո պարով։

ԱՄՆ նախագահի ելույթից մի շարք հատվածներ՝

- Ստորագրվել է ԱՄՆ-ում ավտոմեքենաներ հավաքող ընկերությունների համար սակագների զեղչերի վերաբերյալ հրամանագիր։

- Apple-ն ԱՄՆ-ում կներդնի 500 միլիարդ դոլար, Nvidia-ն՝ 500 միլիարդ դոլար, իսկ Amazon-ը՝ 200 միլիարդ դոլար;

- Մասկը խնայել է 150 միլիարդ դոլար պետական ​​ծախսերի վրա․ «որոշ մարդիկ միլիարդավոր դոլարներ են ստացել ավելորդ նախագծերի համար»;

- Վերջին 100 օրվա ընթացքում ԱՄՆ սահմանը հատել է ընդամենը երեք անօրինական ներգաղթյալ։