Ակադեմիական քաղաքը կկառուցվի ոչ թե Աշտարակում, այլ՝ Երևանում

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Ակադեմիական քաղաքն Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում։
«Պետք է հնարավորություն լինի տարածքում տեղակայելու մինչև 16 բուհ՝ 8 պետական խոշորացված բուհեր ու 8 մասնավոր, միջազգային բուհեր։ Լինելու են 4 կլաստերներ՝ տեխնոլոգիական, արվեստի, կրթական ու սպայական: Ակադեմիական քաղաքում տեղաշարժը կազմակերպվելու է էլեկտրոնային տրանսպորտով, հեծանիվներով ու այլ եղանակներով»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։