Ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ընդ որում, նկատենք, որ Բաքուն ժամերի ընթացքում երկու նման ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանը, որպես կանոն, նման ապատեղեկատվություն է տարածում երկու նպատակով՝ կամ մտադիր է նոր էսկալացիայի դիմել, կամ էլ՝ մտադիր է Հայաստանին հերթական զիջումների հակել՝ պատերազմի սպառնալիքով:Նոր էսկալացիայի կամ պատերազմի վտանգը հիմա քիչ հավանական է:

Նախ, Բաքուն նման արկածախնդրության չի դիմի առնվազն COP29 գագաթնաժողովից առաջ՝ իր միջազգային հեղինակությունը կասկածի տակ չդնելու համար և հետո՝ Ալիևը հասկացել է, որ պատերազմի շանտաժի քաղաքականությամբ, ըստ էության, Փաշինյանից ստանում է գրեթե ամեն ինչ:
Այս համատեքստում արժե քննարկել, թե ի՞նչ նոր պահանջ է առաջ քաշելու Ադրբեջանը:

Հայտնի է, որ Տավուշի հատվածում միակողմանի զիջումների անելու դիմաց՝ Հայաստանը չստացավ նույնիսկ դելիմիտացիա/ դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգը՝ մի բան, որ նախատեսված էր անգամ Գրիգորյան- Մուստաֆաև ապրիլի 19-ի պրոտոկոլով:

Արդյո՞ք հիմա էլ Բաքուն կանոնակարգի ստորագրման դիմաց պահանջելու է անկլավների վերադարձը:

 

Վահրամ Բագրատյան