Մխիթարյանն «Էմպոլիի» դեմ խաղից հետո իր մարզաշապիկը նետել է Հայաստանի դրոշով երկրպագուներին (լուսանկար)

Մխիթարյանն «Էմպոլիի» դեմ խաղից հետո իր մարզաշապիկը նետել է Հայաստանի դրոշով երկրպագուներին (լուսանկար)

«Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի՝ «Էմպոլիի» դեմ հաղթական խաղից հետո խաղադաշտը լքելիս իր մարզաշապիկը նետել է Հայաստանի դրոշով երկրպագուներին։

«Ներաձուրիները» 2-0 հաշվով 30-րդ տուրում հաղթել էին խաղը։ «Ինտերը» 79 միավորով գլխավորում է Ա Սերիայի աղյուսակը։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը 40 խաղում դարձել է 2 գնդակի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հայ կիսապաշտպանը նաև լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում ու կից գրել․ «Եվս երեք միավոր ավելի մոտ մեր նպատակին»։ Միլանյան ակումբը գլխավոր ֆավորիտն է «Սկուդետտոն» նվաճելու պայքարում։