Ուկրաինայում 10 միլիոն մարդ արդեն լքել են իրենց տները. ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմն ավերիչ է և արդեն 10 միլիոն խաղաղ բնակիչների ստիպել է լքել իրենց տները: Նրանցից ոմանք դարձել են ներքին տեղահանվածներ, իսկ ոմանք փախել են երկրից։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում տառապում են մարդիկ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական գործողությունների պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից և մինչև մարտի 19-ը հարևան երկրների սահմանները հատել է 3,328,692 փախստական, որոնցից ավելի քան 2 միլիոնը հատել է Լեհաստանի հետ սահմանը։
Ընդունված ուկրաինացիների թվով հաջորդը Ռումինիան է՝ 518 269 փախստական և Մոլդովան՝ 359 056։