6 միֆ տղամարդու «հպարտության» օրգանի մասին

Ճի՞շտ է, որ տղամարդու կոշիկի չափսով կարելի է գուշակել, թե ինչ կա տաբատի ներսում։ Ճի՞շտ է, որ առնանդամի չափը, այնուամենայնիվ, նշանակություն ունի կնոջ հաճույքի համար։ Այս և այլ տարածված միֆերի մասին կներկայացնենք ստորև։
Ժողովրդի մեջ տարածված սովորություն կա, ըստ որի, ձեռքի կամ ոտքի չափերով գուշակում են տղամարդկային արժանապատվության չափերը։ Իրականում, այս թեմայով կատարված բազմաթիվ հետազոտությունները, որին մասնակցել են տարբեր ազգի և տարիքի տղամարդիկ, ապացուցել են, որ ուղղակի փոխկապակցվածություն չկա առնանդամի չափերի և ձեռքի, ոտքի կամ հետույքի չափերի հետ։
Եթե այն մկան է, ապա կարելի է այն ծավալով մեծացնել, իսկ մեծացնելուց հետո ստիպված պետք է «մարզել» կանոնավոր... Նշվածներից ոչ մեկը ճշմարտության հետ կապ չունի։ Առնանդամը բաղկացած է սպունգանման հյուսվածքներից, որոնք արյունալեցման շնորհիվ ապահովում են առնանդամի ծավալը և կայունությունը։ Ամենօրյա և ժամեր տևող սեքսի արդյունքում առնանդամը չափերով չի մեծանում և ավելի կայուն չի դառնում։
Ավստրալական հետազոտությունների տվյալներով, ռուս տղամարդկանց առնանդամի երկարությունը չի գերազանցում 13,21 սմ-ը։ Իռլանդացի հետազոտողներն այդ թիվն ավելացրեցին մի քանի մմ, և նրանց տվյալները ռուսների համար կազմում է 13,3 սմ։ Անհասկանալի է, թե ինչու և՛ մեկը, և՛ մյուսը «խցկվում են» ուրիշների տաբատի մեջ, սակայն ռուսական հետազոտություններն այս թեմայով չափազանց քիչ են։ Այնուամենայնիվ, համեմատական առումով, ռուսական արդյունքները գրեթե հավասար են ավստրալական և ամերիկյան տվյալներին։
Որքան էլ տղամարդկային ամսագրերը համոզեն իրենց ընթերցողներին` դրա մեջ և պատմեն, որ սերն անկասկած ավելի կարևոր է, սակայն... BMC Women's Health գիտաբժշկական ամսագիրն այս թեմայով հարցում է անցկացրել և պարզել, որ կանանց 90%-ը խոստովանում է, որ սեռական հարաբերության ժամանակ հենց առնանադամի հաստությունը նշանակություն ունի։ Ընդ որում, սեռական հաճույքի և առնանդամի երկարության միջև կապը նշել են 20%-ից ոչ ավելին...
Կալիֆորնիայի համալսարանը մի քանի տարի առաջ հրապարակել է հետաքրքիր հետազոտություն. պարզվել է հարցված կանանց 85%-ը լիովին բավարարված է իր զուգընկերոջ առնանդամի չափերով, այն դեպքում, երբ հարցված տղամարդկանց միայն 55%-ն է բավարարված սեփական չափերով, իսկ տղամարդկանց 45%-ը հայտարարեցին, որ կցանկանային մեծացնել իրենց առնանդամը։
Իրենց խելացի համարող շատերը սիրում են արդարացնել տղամարդկանց շվայտ կյանքն այսպես. մեղավորը էրեկցիան է, որը տղամարդուն զրկում է դատողությունից։ Իրականում գիտնականներն ապացուցել են, որ գրգռման ժամանակ արյունը չի լքում ուղեղը, այլ` ընդհակառակը, սկսում է ավելի արագ շրջանառել, ընդ որում, այս գործընթացը միատեսակ է ընթանում և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, այսպես կոչված, «ծլիկային էրեկցիայի» ժամանակ։