Գերմանիան ևս 37 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային. ԶԼՄ-ներ

Գերմանիան ևս 37 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային. ԶԼՄ-ներ

Գերմանիան ևս 37 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Միջոցները կուղղվեն բնակարանների կառուցմանը և էլեկտրացանցերի վերականգնմանը, գրում է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությանը։

Այդ միջոցներից 22,5 մլն եվրոն ուղղվելու է էլեկտրացանցի վերականգնմանը, իսկ 12,4 մլն եվրոն՝ բնակարանների կառուցմանը։ Եվս 2 միլիոն եվրո կհատկացվի բժշկական սարքավորումների համար։

Համաշխարհային բանկի նախագահը ավելի վաղ ասել էր, որ բանկը Ուկրաինային հասցված վնասը շենքերի և ենթակառուցվածքների առումով գնահատել է 60 միլիարդ դոլար: Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՀ-ի գարնանային նստաշրջանում ասել էր, որ Ուկրաինան, նախնական գնահատականներով, ավերածությունների հետևանքով կորցրել է 550 միլիարդ դոլար։