Ընդդիմությունը ԱԺ֊ում կմեկնարկի իմպիչմենտի գործընթաց. Սաղաթելյան

Բոլորն ուզում են գործողություններ։ Երեկ բոլոր ընդդիմադիր  քաղաքական ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցություն քննարկելու նպատակով ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։ Ունենք որոշում. Ժողովրդական շարժումը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի ամեն ինչի համար, կառաջնորդի ժողովրդին և այս պայքարը կհասցնի հաղթանակին։ Այն կկոչվի Ազգային կոմիտե։ Վերջնարդյունքը պետք է լինի չարիքի կառավարության հեռացումը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ելույթում նշեց ԱԺ  "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ֊ում կմեկնարկի իմպիչմենտի գործընթաց։

Մանրամասները տեսանյութում