Փաշինյանի պայքարը Հայաստանի դեմ շարունակվում է

Փաշինյանի պայքարը Հայաստանի դեմ շարունակվում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրև հավաքական և կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն», - ասված է ԿԳՄՍՆ լրատվականի հաղորդագրությունում:

Ավելորդ է ասել, որ գործ ունենք կեղծ պետականամետության հերթական դրսևորման հետ, որը հաշվի չի առնում հայոց պատմության ինքնատիպությունն ու յուրօրինակությունը:

Այս հարցում ուշագրավ է այլ հանգամանք. սա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի ուրացման քաղաքականության տրամաբանության մեջ:

Եթե Նիկոլ Փաշինյանն «անզիջում» պայքար է մղում Երրորդ հանրապետության ու Եկեղեցու, Անկախության հռչակագրի ու զինանշանի, Սահմանադրության և ինստիտուցիոնալ հիշողության դեմ, ինչո՞ւ պետք է խնայվի հայոց պատմությունը: Մանավանդ, որ եթե հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, հայոց «լեգիտիմ» պատմության մեկնարկը տրվել է միայն 2018-ին:

Չզարմանաք, որ շուտով աննախադեպ արշավ սկսվի Մեսրոպ Մաշտոցի դեմ: Նա էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար: Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն:

Վահրամ Բագրատյան