Բացառեք ձեր սննդակարգից այս մրգերից 3-ը, և ձեր քաշը արագ կնվազի

Բացառեք  ձեր սննդակարգից այս մրգերից 3-ը, և ձեր քաշը արագ կնվազի

Մրգերն ու բանջարեղենը պետք է ներկա լինեն յուրաքանչյուր մարդու ամենօրյա սննդակարգում։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամեն օր օգտագործել 5 չափաբաժին, այսինքն՝ դրանք ավելացնել յուրաքանչյուր ճաշին և երկու անգամ օգտագործել որպես խորտիկ։

Ի՞նչ են տալիս դրանք օրգանիզմին:

Մանրաթել. Կարևոր է մարսողության և միկրոբիոտայի համար, նվազեցնում է գիրության, սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի վտանգը

Պոլիֆենոլներ. Դրանք նախաբիոտիկներ են, ազդում են իմունային համակարգի վրա, պաշտպանում են սրտանոթային համակարգը, բարելավում են գլյուկոզայի մակարդակը։

Վիտամիններ. Կարգավորում է նյութափոխանակությունը, բարձրացնումդիմադրողականությունը վարակների նկատմամբ, կարևոր են ամբողջ օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար

Հագեցվածության զգացում:

Փորձեք ավելի շատ մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ ուտել, դրանք օգնում են  հագեցնել քաղցը, իսկ քաղցրավենիք շատ ավելի քիչ կցանկանաք: Այնուամենայնիվ, մրգերը պարունակում են բնական շաքարներ, որոնք շատ ավելի առողջարար են, քան սովորական շաքարը, սակայն, ինչպես ցանկացած այլ մթերք, դրանք պետք է չափավոր օգտագործվեն: Եթե ​​դուք նիհարում եք, ապա որոշ մրգեր պետք է սահմանափակվեն։ Դրանցից են սեխը, արքայախնձորն ու մանգոն։