«Դուդուկ»․ Արկադի Դումիկյանի նոր երգը (տեսանյութ)

Երգիչ Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է թողարկել՝ «Դուդուկ»։
Տեսահոլովակում հղում կա նաև հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրյանին, ով 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարել էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշային։
Տեսանյութի վերջում հայտնվում է նաև զորավար, մտածող Գարեգին Նժդեհի կերպարը։