Ե՞րբ, Ու՞մ կողմից և Ինչու՞ ստեղծվեցին ճանապարհային նշանները բացահայտում ենք միասին

Ե՞րբ, Ու՞մ կողմից և Ինչու՞ ստեղծվեցին ճանապարհային նշանները բացահայտում ենք միասին

Թե երբ են ստեղծվել առաջին ճանապարհային նշանները, կարծում ենք հետաքրքրել է շատերին: Առաջին ճանապարհային նշանները հայտնվեցին կարելի է ասել մարդու իհայտ գալով: Առաջին հիշատակությունները վերագրվում են մ.թ.ա. Հին Հռոմին, որոնք հիմնականում քարերի կույտեր էին՝ վրան փակցված գրություններով, որոնց միջոցով մարդիկ կարող էին կողմնորոշվել տեղանքում: Դրանք ստեղծվել էին Հուլիոս Կեսարի հրամանով (նշենք, որ կանանց վարելու արգելքը ևս եղել է Կեսարի հրամանով, որով արգելվում էր նրանց կառքեր վարել): Ավելի ուշ գրությունները փոխարինվեցին նշաններով, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ բոլորն էին տառաճանաչ:

Ինչ վերաբերվում է այսօր գոյություն ունեցող ճանապարհային նշաններին, դրանք առաջինը հայտնվեցին Փարիզի փողոցներում 1900 թ.: Դրանք կապույտ կամ սև քառակուսիներ էին, որոնց վրա գծանշվում էին խորհրդանիշները՝ նկատի ունենալով առաջիկա ճանապարհահատվածում երկաթգծի առկայություն, վտանգավոր շրջադարձ և ահարթ ճանապարհ: 1909 թ. Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվեց ավտոմոբիլային երթևեկության հարցերով խորհրդաժողով, որը մշակեց «Ավտոմեքենաների տեղաշարժի միջազգային կոնվենցիան»: Համաժողովն ընդունեց՝ որպես միջազգային, չորս ճանապարհային նշաններ:

Նշանները նախատեսվում էր տեղադրել վտանգավոր տարածքից 250 մետր առաջ՝ ճանապարհի աջ կողմում, դեպի ուղևորը: 1926 թ. չորս ճանապարհային նշանները լրացվեցին ևս երկուսով՝ «Անապահով երկաթուղային անցում» և «Դադարեցումը պարտադիր է», իսկ 1931 թ. դրանց թիվը հասավ 26-ի: Այնուհետև դրանք բաժանվեցին երեք խմբի՝ նախազգուշական, նշանակության և ցուցիչ:

Կան երկրներ, որտեղ ճանապարհներին առկա նշանները ոչ միայն ցույց են տալիս թե ինչ ուղղությամբ գնալ և ինչպիսի ճանապարհ է սպասվում, այլև, թե ինչ վտանգների կարող եք հանդիպել՝ համապատասխան գրությամբ (Ուշադրություն!): Օրինակա՝ Ավստրալիայում կենգուրուների մասին նախազգուշացնող, Շվեդիա՝ եղջերուներ, Արիզոնա՝ կոկրդիլոսներ և այլն: