Հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ

Հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է երկուշաբթի ժամը 20.00-ի դրությամբ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը, որը պարունակում է 94 անուն։

Ցանկը՝ այստեղ

Կրակոցները  տեղի են ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում Պիկնիկ խմբի համերգից առաջ։ Միջադեպին ականատես RIA Novosti-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տղամարդիկ կամուֆլյաժով և առանց դիմակների ներխուժել են դահլիճ, նրանք կրակել են մարդկանց և ռումբեր նետել:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ, որից երեքը՝ երեխա։ «Россия Сегодня» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 143-ի։ Ըստ ԱԻՆ-ի տուժել է 152 մարդ։ Մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։