ԵՏՀ-ն որոշել է զրոյացնել թղթի՝ ՌԴ ներկրման մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զրոյացրել է տպագրության ոլորտում օգտագործվող թղթի եւ ստվարաթղթի՝ Ռուսաստան ներկրման մաքսատուրքերը: Որոշումը կգործի վեց ամսվա ընթացքում, փոխանցում է Коммерсантъ-ը:
«Մաքսատուրքերի զրոյացումը կաջակցի տպագրական եւ արդյունաբերական հրատարակչության գործունեությանը, հայրենական շուկայի հարստացմանն ու մանրածախ գների աճի պահպանմանը»,- հայտնել են ՌԴ ֆիննախարարությունից:
Մարտի վերջին ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունից հայտնել էին, որ գրասենյակային թղթի մատակարաման հետ կապված խնդիրը պետք է լուծվի մեկ շաբաթվա ընթացքում: Այն ժամանակ ռուսական մարզերից հայտնում էին թղթի դեֆիցիտի, ինչպես նաեւ դրա բարձր արժեքի մասին: