Փաշինյանը ներկայացրեց՝ ինչպես է տեսնում ԼՂ հարցի կարգավորումը
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանն էլ ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Սակայն, նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր էլ կա, որն ամենաբարդն է։
«ԼՂ հակամարտության ամբողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք կողքի։ Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու շահառուի կարգավիճակը փոխելու խնդիր ես դնում։ Այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան։ Բայց եթե ուզում ես կարգավիճակ փոխել, պետք է նախ հստակեցնես, թե ինչ վիճակում ես այդ պահին։ Հիմա մենք ինքներս բանակցային, քաղաքական այս իրողությունն ենք ստեղծել, ու հետո ասել, թե ԼՂ-ի համար ուզում ենք «Բ» կարգավիճակ՝ երբևէ չհաստատելով «Ա» կարգավիճակը»,- նշեց նա։
Նա շեշտեց՝ չափազանց կարևոր է, որ այս պահին Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծվի։
Մանրամասները՝ տեսանյութում։