«Մաչետեի» աստղ Դենի Տրեխոն Անկախության օրվա տոնակատարության ժամանակ ծեծկռտուքի մասնակից է եղել (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Դենի Տրեխոն Լոս Անջելեսում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ ծեծկռտուքի մասնակից է եղել։ Այս ամենը նրա վրա նետված ջրային պարկի պատճառով։
Դեննի Տրեխոն, ի պատիվ տոնի, մասնակցել է շքերթին և ապշեցուցիչ կերպով շրջել է Սունլենդի տարածքում կաբրիոլետով: Տեղացիները սկսել են նրա վրա ջրային փուչիկներ նետել։ Տրեխոն քաղաքավարի խնդրել է չանել դա, բայց ազդեցությունը զրոյական է եղել: Այնուհետև 80-ամյա դերասանը չի դիմացել, դուրս է թռել մեքենայից ու բռունցքներով հարձակվել նետողների վրա։ Այնուհետև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ հոլիվուդյան լատինամերիկացի դերասանին հարվածներ են հասցրել, նրա վարորդը հարվածներ է ստացել գլխին։
Տեսանյութն այստեղ