Ձեր եղած օգնականներին փողոցից ու Ֆեյսբուքից աշխատանքի բերեք, նոր մյուսների մասին մտածեք

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է բերել, ըստ որի՝ աշխատակազմում 38 նոր հաստիք է ավելացվելու։

Ընդդիմությանը հատկապես նյարդայնացնում է փոխքաղաքապետերի երկրորդ օգնականի հաստիքը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց, որ, նախ, իրենց օգնականներին թող փողոցներից ու ֆեյսբուքներից աշխատանքի բերեն, ապա նորերի մասին մտածեն։

«Չէ լո՞ւրջ, տղերք»,- նշեց նա՝ անդրադառնալով նախկինում մի անգամ բերված ու շրջանառությունից հանված նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։