Փոսերը չեն լցվում, Ավինյանը դժգոհ է
Մենք պլանավորում ենք Երևանի ճանապարհների սպասարկումը հանձնել ճանշիններին և այլևս չենք անելու փոսալցման աշխատանքներ։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Լրացնելով նրա խոսքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը նշեց, որ այսուհետ գծանշման, փոսալցման աշխատանքները փաթեթով են իրականացվելու։
«Երկու-երեք տարով ճանապարհների ամբողջ սպասարկողն ու պատասխանատուն դառնում է ճանշին ընկերությունը»,- ներկայացրեց Գրիգորյանը։
Տիգրան Ավինյանն էլ հորդորեց ֆիքսել՝ փոսը որ օրը փորվեց, այդ օրն էլ պիտի լցվի։
«Իսկ այս տարվա մասով ի՞նչ ունենք։ Խնդիրներն արձանագրել էինք։ Եկեք պայմանավորվենք՝ նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորած է, բայց որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանում աշխատել, թող հրաժարվեն պայմանագրից»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։