Կորոնավիրուսային ինչ իրավիճակ է Հայաստանում․ նոր տվյալներ

Կորոնավիրուսային ինչ իրավիճակ է Հայաստանում․ նոր տվյալներ

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք, կատարվել է 4214 թեստավորում: Առողջացել է 1251 վարակված, արձանագրվել է մահվան 9 դեպք:

Մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444482 դեպք, որոնցից 432811-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 1116 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8700 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 220 025 թեստավորում: