Հենց հիմա Գրիգորյան Արամ դատավոր կոչեցյալը առանց Խաչատուրովի պաշտպանի նիստ է վարում. Միհրան Պողոսյան

Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի և ևս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական պրոցեսը ծայրից ծայր անօրինական է: Այդ մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս դատավորին՝ Արամ Գրիգորյանին, նշանակել են, որպեսզի նա Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը երկարաձգի։

«Հիմա էլ, բոլոր իրավունքները խախտելով, առանց պաշտպանի դահլիճում նիստ է գնում: Օրինականության հետ կապված որևէ հանգամանք չկա: Հայաստանում չկա մի պրոցես, որն այսքան անօրինականությունով է սկսվում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։