Թող գան ապրանքը առգրավվեն, մենք էլ կգնանք Կիևյան, ուրիշ ի՞նչ պիտի անենք․ առևտրականներ

Մայրաքաղաքի փողոցներում միրգ-բանջարեղեն վաճառողները վրդովված են․ Կառավարության որոշմամբ, քաղաքապետարանը կկարողանա առգրավել դրսում վաճառվող իրենց ապրանքը։

«Դե ինչ պիտի անենք, թող առգրավվեն, մենք էլ կգնանք Կիևյան կամուրջ, ուրիշ ի՞նչ պիտի անենք»,- ասում են նրանք։

Վաճառողները նշում են, որ իրենց առաջարկում են ծայրամասերի շուկաներ գնալ, սակայն իրենք ունեն իրենց հաճախորդները, որոնք Կենտրոնից չեն հասնի ծայրամաս՝ մեկ կամ երկու կիլոգրամ լոլիկ գնելու համար։

Նրանք առաջարկում են, որ «Փակ շուկայի» դիմացի գետնանցումն իրենց տրամադրվի, որպեսզի իրենք այն բարեկարգեն և կարողանան այդ հատվածում առևտուր անել։

Մանրամասները՝ տեսանյութում։