«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ ևս մեկ մրցաշրջանով, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։

«Զլատան Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել, նա ցանկանում է շարունակել խաղալ: Նա կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2023 թվականը»,- «Թվիթերում» գրել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը՝ 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։