«Աշխարհին շատ սանտաներ են պետք»

«Աշխարհին շատ սանտաներ են պետք»

Առաջին անգամ Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը կազմակերպում է սանտաների տոնական շքերթ:

Կարապի լիճ, դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:

Ամանորը հենց հրաշքի և բարի ցանկությունների ժամանակն է: Ամանորը քո ներսում ապրող Սանտային բացահայտելու և արթնացնելու իսկական ժամանակն է: «Աշխարհին շատ սանտաներ են պետք», - ասում է Coca-Cola-ն և ոգեշնչում բոլորիս բացահայտել մեր ներսում ապրող Սանտային: Coca-Cola Քարավանը սկսում է իր՝ հրաշքով լի ճանապարհորդությունը ՀՀ-ում, որը կմեկնարկի սանտաների տոնական շքերթից։

Սանտաները Կարապի լճից կշարժվեն Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ արդեն մեկնարկել է Big Christmas Market with Coca-Cola-ն: Այնտեղ է Սանտա դպրոցը, որն ավարտելով յուրաքանչյուրը կդառնա Coca-Cola Սանտա: Իսկ այդ դպրոցն ավարտել օգնելու են հայտնի սանտաները՝ Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Հայկ Մկրտչյանը, Էվելինա Խանոյանը և Մերի Քոչարյանը: Այս միջոցառման գլխավոր նպատակներից մեկը մարդկանց մեջ տոնական տրամադրություն ստեղծելն ու մեր մայրաքաղաքին ևս մի գեղեցիկ տոն պարգևելն է:

Կարող եք հետևել սոցիալական հարթակներում մեր պաշտոնական էջերին, որպեսզի տեղեկանաք, թե Ձեր քաղաքում երբ կլինի Կոկա-Կոլայի Քարավանը:

Եկե՛ք միասին տարածենք Ամանորի հրաշքը՝ օգնելով Coca-Cola-ին այն հասցնել Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր անկյունները:

Երթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կիսվի՛ր Ամանորյա հրաշքով, դարձի՛ր Սանտա:

Դեկտեմբերի 21, Կարապի լիճ, ժամը 18:00:

Դեկտեմբերի 21, Մերիդիան Էքսպո կենտրոն, 19:00: