Որևէ մեկը թող չմտածի, թե առանց Արցախ Հայաստանը բարեկեցիկ է ապրելու կամ լինելու է. Դավիթ Բաբայան

Արցախի հարցը մեզ համար վերջնականապես փակ է, մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։


“Սա միանշանակ է, մեր ժողովուրդը չի ընդունելու դա, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը մեզ փորձի համոզել կամ ստիպել, մենք չենք համաձայնի․ ի՞նչ պիտի անեն, կոտորե՞ն մեզ”,- հայտարարեց նա։
Բաբայանի խոսքով՝ այս ամենը հաղթահարելու համար գրագիտություն, կամք, արժանապատվություն ու միասնականություն է պետք։


«Որևէ մեկը թող չմտածի, թե առանց Արցախ Հայաստանը բարեկեցիկ է ապրելու կամ լինելու է. ժամանակի հարց է լինելու»,-ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում