Ամանորյա սեղանի զարդը. ո՞ւմ է հակացուցված անանաս ուտել

Անանասն ամբողջ աշխարհում լայն տարածում է ստացել ոչ միայն անկրկնելի համային որակների, այլև օգտակար հատկությունների համար։ Այն հարուստ է РР, К, Е, А, С, ինչպես նաև В խմբի վիտամիններով, նաև միկրոտարրերով՝ կալիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, սելեն, յոդ, կալցիում։
Այնուամենայնիվ, անանասն իզուր չեն ներառում զանազան սննդակարգերում։ Այն պարունակում է վիտամին В1, որը պատասխանատու է ածխաջրերի փոխանակության համար և, համապատասխանաբար, օգնում է ավելի արագ ազատվել ավելորդ քաշից։ Միաժամանակ, անանասը գրեթե յուղեր չի պարունակում, իսկ կալորիականությունն ընդամենը 48 կկալ է 100 գրամում։
Ամրացնում է դիմադրողականությունը,
Սրտի և անոթների համար,
Հանգստացնում է նյարդային համակարգը,
Խոհարարության մեջ,
Ո՞ւմ է հակացուցված անանասը
Մրգային թթուների մեծ քանակի պատճառով անանասը հակացուցված է գաստրիտ, բարձր թթվայնություն և ստամոքսի խոց ունեցող մարդկանց։ Անանասը սննդակարգից պետք է բացառեն նաև հղի կանայք, քանի որ այն կարող վիժման հանգեցնել։
Անանաս օգտագործելիս ցանկալի է չգերազանցել օրական չափաբաժինը, քանի որ այն կարող է բերանի լորձաթաղանթի բորբոքում առաջացնել և հանգեցնել փոքրիկ խոցերի։ Չարժե անանաս ուտել, եթե հակված եք ալերգիաների։ Մինչև 6 տարեկան երեխաներին միրգը կարելի է տալ խիստ սահմանափակ քանակով, քանի որ այն կարող է աղիքների լորձաթաղանթի բորբոքում առաջացնել։
Այս էկզոտիկ մրգին պետք է զգուշորեն վերաբերվեն նաև ատամների էմալի և լնդերի խնդիրներ ունեցող մարդիկ՝ դրա բարձր թթվայնության պատճառով։