Տնտեսության ակտիվության ցուցանիշը շատ բարձր է. Արայիկ Հարությունյան

Կարծում եմ, տնտեսության ակտիվության ցուցանիշը շատ բարձր է և դրա վրա չեն ազդում ներքաղաքական զարգացումները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

«Հետևել եմ, թե ինչպիսին է դինամիկան, ներքաղաքական զարգացումները: Եթե հետևենք մայիսի իրադարձություններին, երբ որոշակի փորձեր կային ընդդիմության կողմից փողոցում, այդ ամսին կտեսնեք, որ ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա նշանակում է, որ ներքաղական զարգացումներն ազդեցություն չունեն տնտեսական ցուցանիշների վրա, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել նաև տնտեսական զարգացումը»,-հավելեց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: